Իրանի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը երկու երկրների համար կարևոր է անվտանգության նկատառումներով. Eurasia Review

«Eurasia Review» վերլուծական կայքը մատնանշել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը և գրել, որ Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարևոր է պատժամիջոցների դեմ պայքարում։

Հայաստանի հետ Իրանի տնտեսական համագործակցության մասին Մատիջա Սերիկը Eurasia Review կայքում գրել է. «Երևանի և Թեհրանի տնտեսական համագործակցությունը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն դժվարին պայմաններում։ Երկկողմ առևտուրը երկու երկրների համար կարևոր է անվտանգության նկատառումներից ելնելով։ Իրանը Արևմուտքի կողմից պատժամիջոցների է ենթարկվել, իսկ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի  առևտրային շրջափակման մեջ։ Հայաստանի միակ բաց սահմանները Իրանի և Վրաստանի հետ են։ Եթե ​​դրանք փակվեին, Հայաստանը լիովին մեկուսացված կլիներ աշխարհից»։

Վերլուծության մեջ ասված է․ «Դիվանագիտական ​​տեսանկյունից Ադրբեջանի Հանրապետությունը ավտորիտար և ոչ ժողովրդավարական երկիր է և նրա կողմնորոշումը հօգուտ Արևմուտքի ու Իսրայելի է, իսկ Հայաստանն ավանդաբար կողմ է Ռուսաստանին ու Իրանին։ Իրանը եղել և մնում է Հայաստանի ժողովրդի և հայ փոքրամասնության իրավունքների բացահայտ պաշտպանը»։

Eurasia Review կայքը  անդրադարձել է հայ-իրանական ամուր հարաբերություններին անցյալից մինչև մեր օրեր, և գրել է. «44 կիլոմետր երկարությամբ Հայաստանի և Իրանի միջև սահմանը հանդիսանում է աշխարհի հնագույն սահմաններից մեկը և երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշը։ Այսօր երկու երկրների միջև տարածքային վեճ չկա։ Իրանում հայկական փոքրամասնությունը՝ աշխարհի ամենամեծ և հնագույն համայնքներից մեկն է, և ճանաչված է Իրանի կառավարության կողմից»։