Իրանի նախագահը հունվարի 24-ին կայցելի Թուրքիա

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:

Իրանի նախագահի այցն Անկարա կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով:

Թուրք գործընկերոջ հետ հանդիպումից բացի, սպասվում է Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացում: