Դամասկոսում Իսրայելի հրթիռային հարվածից զոհվել է Իրանի ԻՀՊԿ երկու զինվորական խորհրդական. Mehr

Դամասկոսին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ երկու զինվորական խորհրդական, տեղեկացրել է Mehr-ը՝ հղում կատարելով իրազեկ  աղբյուրին։

Ավելի վաղ սիրիական SANA գործակալությունը և մերձավորարևելյան հայկական Arevelk.am ԶԼՄ-ն տեղեկացրել էին Դամասկոսի Մեզե թաղամասին հասցված իսրայելական հարվածի մասին։

Նշվել է, որ հարվածը հասցվել է բնակելի տանը։