Արամ Ղազարյանը ՀՀ Լոռու մարզպետ նշանակվեց

ՀՀ Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նա ՀՀ երեք մարզում ոստիկանապետ է եղել` Լոռի, Գեղարքունիք, Շիրակ։ 2023 թ. հունիսից «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։