Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Պարսից ծոցի, Օմանի ծովի ափերին

Այսօր մեկնարկել է Իրանի զինված ուժերի «Վելայաթի երկնքի պաշտպաններ-1402» ՀՕՊ զորավարժությունը:

Այն հիմնականում ընդգրկում է Պարսից ծոցի, Օմանի ծովի ափերը:

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, զորավարժությունը պլանային է: «Վելայաթի երկնքի պաշտպաններ-1401»-ը անցկացվել էր 2023-ի փետրվարին: