ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների ուղղությամբ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների մի քանի օբյեկտների ուղղությամբ, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Եմենի ԶԼՄ-ները հայտնում են, որ հարվածները հասցվել են ռազմական ոստիկանության ուղղությամբ Եմենի մայրաքաղաք Սանայից հարավ գտնվող Դամար Ալ Կարն շրջանում: Հաղորդվում է նաև Հոդեյդա նավահանգստային քաղաքի վրա երկու օդային հարձակումների, Սաադ և Ալ-Խավբան քաղաքի վրա ավիահարվածների մասին:

Հութիների պաշտոնյաները օդային հարձակումների պատասխանատվությունը դրել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վրա:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ հութիները Ադենի ծոցում հարված են հասցրել ԱՄՆ-ին պատկանող առևտրային նավին, տուժածներ չկան: