Ադրբեջանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Բաքվի դեմ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատժամիջոցների մասին բանաձևի

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի՝ Բաքվի դեմ պատժամիջոցների մասին բանաձևի:

Հայտարարությամբ պահանջվում է դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ և պատժամիջոցներ կիրառել: Երկրից վտարել ֆրանսիական բոլոր ընկերություններին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: