79 միլիոն դրամ՝ Հանրապետության հրապարակի 3 անճոռնի ջահերի ձևավորման համար

Հանրապետության հրապարակի շատրվանների 3 անճոռնի ջահերի ձևավորման համար միայն հարկատուների գրպանից քաղաքապետարանը հատկացրել է 79 միլիոն դրամ։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը, ապա հավելել․ «Դեռ զարմանո՞ւմ եք, որ ցնցուղը 72 հազար դրամ արժեր»: