Կանխվել է ծխախոտի մաքսանենգությունը Թուրքիայի, Հայաստանի և Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները 2023թ. դեկտեմբերին առգրավել են 2 299 տուփ չհայտարարագրված սիգարետ երկրի հինգ մաքսակետերում և կանխել երկիր մաքսանենգ ապրանք ներկրելու փորձերը, «Սպուտնիկ Գրուզիայի» տեղեկացմամբ, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, կանխվել է «Սարփի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման), «Սադախլո մեքենաների համար» մաքսակետում (Հայաստանի հետ սահման), «Վալե» (Թուրքիայի հետ սահման), «Նինոծմինդա» (Հայաստանի հետ սահման) և «Կազբեկ» (Ռուսաստանի հետ սահման) մաքսակետերում։

Ինչպես տարբեր երկրների քաղաքացիների, այնպես էլ նրանց անձնական ուղեբեռի և մեքենաների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մաքսակետերի աշխատակիցները հայտնաբերել են 45 980 հատ չհայտարարագրված սիգարետ։

Վրաստանի Մաքսային օրենսդրության համաձայն՝ ապրանքը բռնագանձվել է օրինախախտներից, յուրաքանչյուրը տուգանվել է հազար լարիով։

Արգելքը կրկնակի խախտած յոթ քաղաքացու ներկայացվել է 3 հազար լարի տուգանք։