Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեան անվանել է իր գլխավոր թշնամին և հայտարարել, որ մտադիր չէ խուսափել պատերազմից

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեան անվանել է իր գլխավոր թշնամին և հայտարարել, որ մտադիր չէ խուսափել պատերազմից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Եկել է պատմական ժամանակը, երբ պետք է Կորեայի Հանրապետությունը բնորոշել որպես ԿԺԴՀ-ի համար առավել թշնամական պետություն։ Շուրջ 80 տարի խելահեղորեն կառչել են միայն առճակատումից՝ մեր իշխանությունն ու ռեժիմը տապալելու համար»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն պետք է ճանաչի այդ անխուսափելի, անշրջելի իրականությունը և պատշաճ կերպով արձագանքի դրան: Բացի այդ, նա նշել է, որ Փհենյան պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի պաշտպանության և միջուկային պատերազմի զսպման ուժերի ամրապնդման ուղղությամբ: