Իրանի և Ռուսաստանի արտգործերնախարարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել հունվարի 9-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։

«Ս.Վ.Լավրովն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանական Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ովքեր հավաքվել էին հարգելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը։ Հաստատվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։

Տեղի է ունեցել մտքերի գաղտնի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Գազայի հատվածում և շրջակայքում, ինչպես նաև Կարմիր ծովում։

Ընդգծվել է երկու երկրների ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության կառուցման արդիականությունը»,- ասված է ուղերձում։