«Հըզբոլլահ»-ը հրթիռներ է արձակել «ՑԱԽԱԼ»-ի ուղղությամբ

Լիբանանի տարածքից այսօր՝ հունվարի 9-ին, հրթիռներ են արձակվել Սիոնիստական ռեժիմի դիրքերի ուղղությամբ, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Հրթիռները հարվածներ են հասցրել բնակավայրերից մի քանիսին:

Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի բանակի զինվորականների հավաքատեղիի մոտ գտնվող ճամբարին։

«Հըզբոլլահ»-ը ևս մեկ հայտարարությամբ նշել է, որ հրթիռներ է արձակել նաև ռազմական դիրքի ուղղությամբ: