Passport index-ի «Անձնագրի ուժը -2024» վարկանիշի համաձայն՝ ամենահզորը ԱՄԷ-ի անձնագիրն է

Passport index-ը երկրների դասակարգիչ է՝ ըստ իրենց քաղաքացիների ազատ տեղաշարժի սկզբունքի՝ առանց մուտքի վիզա ստանալու կամ ժամանելուն պես ստանալու դեպքում:  Գրում է 1lurer.am-ը։

Ըստ 2024 վարկանիշի՝ մեր տարածաշրջանում Վրաստանը 34-րդ տեղում է։ Հանրապետության քաղաքացիները կարող են 80 երկիր այցելել առանց վիզայի, 51 երկիր՝ վիզա՝ ստանալ ժամանելուն պես, վիզա է պահանջվում 67 երկիր վրացական անձնագրով այցելելու համար:

Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են 61-րդ տեղը. 37 երկիր՝ առանց վիզայի, 46-ը՝ վիզա՝ ժամանելուն պես, 115 երկիր՝ վիզա է պահանջվում:

Passport index-ի տվյալներով՝ աշխարհի ամենահզոր անձնագիր է ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունների անձնագիրը: Երկրորդ տեղում են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները: