ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ ​​շարժումը մերժում է պատանդների ազատ արձակման շուրջ ցանկացած բանակցություններ՝ որպես նախապայման առաջ քաշելով Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը Գազայի հատվածում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի արտասահմանյան երկրների հետ կապերի ազգային բյուրոյի ղեկավար Ալի Բարաքան։

Լիբանանում բնակվող Բարաքան հիշատակել է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների մասին և հայտնել, որ «արվել են մի քանի առաջարկներ, բայց իրենց դիրքորոշումը պարզ է. «նախ անհրաժեշտ է դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայում»:

Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է զինադադարի ցանկացած առաջարկներ վերջին շաբաթներին, և դիմադրության բոլոր խմբակցությունների դիրքորոշումն այս հարցում միասնական է. «ագրեսիան պետք է դադարեցվի, հսկիչ անցակետերը պետք է բացվեն, վիրավորները պետք է դուրս տարվեն»։