Քերոբյանը ներկայացրել է տնտեսության զարգացման հիմնական միտումներն ու առկա մարտահրավերները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը և Աշխեն Շիրվանյանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը համառոտ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, Հայաստանի  մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, ոլորտում իրականացված ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը:

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հիմնական միտումներին ու առկա մարտահրավերներին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումային և արտահանման  քաղաքականությանը, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման  ուղղությամբ իրականացվող քայլերին։

Հանդիպման ընթացքում  նախարարության պատասխանատուները պատասխանել են միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։