Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է ձնահոսքի վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է: