Բաքուն բռնազավթված Արցախում 26 ընտրատեղամաս է ստեղծել

2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Ստեփանակերտում կքվեարկի 800-900 քաղաքացի:

Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Նրա փոխանցմամբ արդեն ստեղծվել է 26 գործող ընտրատեղամաս:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նախագահական հերթական ընտրություններից 1,5 տարի առաջ, հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։