Շոյգուն ռուսական զորախմբին դատարկված Արցախում խաղաղության երաշխավոր է անվանել

Ռուսական զորքերի կազմավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսական զորամիավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում՝ որպես խաղաղության պահպանման հիմնական երաշխավոր», – ասել է Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։

Նախարարը հանձնարարել է ռուսական զորքերին «փոխված իրավիճակում ապահովել Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության և կայունության պահպանումը»։