Տիգրան Մեծ պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ անձ ծայրահեղ ծանր վիճակում է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայրից մեկ անձ տեղափոխվել է այրվածքաբանական ազգային կենտրոն. «Պացիենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։