Նախկինները Արցախին անկախություն պարգևեցին, իսկ Նիկոլը Արցախը հայաթափեց (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։

2018-ին Փաշինյանը հասկացել է Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը։ Այդ դեպքում․

  • ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,
  • ինչո՞ւ էիր 2018-ին հայտարարում, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է,
  • ինչո՞ւ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը,
  • ինչո՞ւ էիր նույն Շուշիում 2020-ին հպարտորեն մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը,
  • ինչո՞ւ 5 հազար լույսի նման տղերքի վարի տվեցիր,
  • ինչո՞ւ մերժեցիր 2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմ դադարեցնելու առաջարկը,
  • ինչո՞ւ էիր 2020-ի նոյեմբերի 25-ին հայտարարում, որ մեր ճանապարհը Արցախի անկախության ճանաչման միջազգայնացումն է՝ Ֆրանսիայի Սենատի ճանաչման ակտի օրինակով,
  • ինչո՞ւ 2021-ի ընտրություններին հռչակեցիր «անջատում՝ հանուն փրկության» թեզը։

Այս ամենին կա մեկ տրամաբանական բացատրություն. Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված։

 

Մանրամասները՝ տեսանյութում