Պաղեստինյան խնդիրը կարգավորելու համար Նեթանյահուն պետք է փոխի կառավարությունը․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաղեստինյան խնդիրը կարգավորելու համար պետք է փոխի կառավարությունը, գրում է CNN-ը։

«Իսրայելի վարչապետը պետք է փոխի փոխզիջումների հակված կառավարությունը։ Իսրայելը սկսում է կորցնել միջազգային աջակցությունը, և Նեթանյահուն պետք է ամրապնդի Իսրայելի կառավարությունը»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի ղեկավարությունը չի ցանկանում երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի գոյակցությամբ լուծում․ «Սա Իսրայելի պատմության մեջ ամենապահպանողական կառավարությունն է», – Բայդենի խոսքերն է մեջբերում CNN-ը: