Միքայել Վարդանյանը Գր. Լուսավորիչ ԲԿ ծննդատանը նվիրել է 116 մլն դրամի ժամանակակից բուժսարքեր (տեսանյութ)

ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատունը համալրվել է եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Բարերար Միքայել Վարդանյանի աջակցության շնորհիվ ծննդատունն արդեն ունի նորածնային նոր ինկուբատորներ, նեոնատոլոգիական շարժական ուլտրաձայնային համակարգ, նորածնային բարձր հաճախականության արհեստական շնչառական  սարք,  ծննդաբերական, նորածնային վերակենդանացման և բժշկական էլեկտրոհիդրավլիկ վիրահատական բազմաֆունկցիոնալ սեղաններ,  էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորածնային սարք, ՄՌՏ-ի ընթացքում պացիենտին դիտարկող համակարգ:

Կենսական կարևորության 15 սարքավորման ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 116 մլն դրամ: