Մոսկվայում ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները խոսել են Արցախից բռնի տեղահանման մասին

Նոյեմբերի 30- դեկտեմբերի 2-ը Մոսկվայում կայացել է «Արդար Ռուսաստանի երիտասարդները» խորագիրը կրող երրորդ համաժողովը, որին մասնակցել են ՀՅԴ «Նիկոլ Աղբայան» ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից։

ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ Պետո Սարոյանը և Ռուդիկ Ավանեսյանը ներկայացրել են երիտասարդական ոլորտում ՀՅԴ գործունեության հիմնական ուղղությունները, կազմակերպվող միջոցառումները, անդրադարձ կատարել բռնի տեղահանության հետևանքով Արցախի ժողովրդի կարիքների մեղմացմանն ուղղված աշխատանքներին:

Համաժողովի մասնակիցները հանդիպել են Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների, հասարակական քաղաքական գործիչների հետ:

Համագումարում ընտրվել է երիտասարդական կառույցի Համակարգող խորհրդի և Կենտրոնական վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը։