Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ

Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին ԱՊԱ-ի խնդրանքին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Այհան Հաջիզադեն հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը իր հայ գործընկերոջ հետ նախատեսված չէ ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում։