Էրդողանն ու Բայդենը մոտ օրերս կքննարկեն իրավիճակը Գազայի հատվածում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ օրերս հեռախոսազրույց կունենան։ Այս մասին հայտնում է «Հուրիեթ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Առաջիկա օրերին սպասվում է հեռախոսազրույց առաջնորդների միջև»,-ասված է թերթի հոդվածում:

Հրատարակության տվյալներով՝ երկու առաջնորդների հանդիպման օրակարգի գլխավոր հարցը լինելու է իրավիճակը Գազայի հատվածում։