Մանվել Բադալյանն ընտրվեց ՄՊՀ անդամ

ԱԺ-ն Մանվել Բադալյանին ընտրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նա ստացել է 84 կողմ, 0 դեմ ձայն: Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորներից 84-ը:

Նա ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների միասնական թեկնածուն է։ Նախկինում եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: