Հունաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Յերապետիտիսը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է հինգշաբթի օրը կայացած Հունաստանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։ Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունը։

«Յերապետրիտիսը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հռչակագիրը, որով հայտարարվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին», – ասվում է հայտարարության մեջ։