ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը.

Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ կալանավորների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին։ Այս մասին X-ում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու այս ջանքերին», – գրել է Կոլոմինան:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն է հրապարակվել:

Ըստ որի՝ «ռաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»: