Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Ժոզեպ Բորելի նախագահությամբ կայանալիք «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների համաժողովին. այս մասին հայտնել է ԱԳ նախախար մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը կմասնակցեն ԵՄ երկրների ու Արևելյան գործընկերության վեց գործընկեր երկրից հինգի արտաքին գործերի նախարարները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)։ Այն կկայանա ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչիչ, անվտանգության քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժ18:00, արտաքին հարաբերությունների խորհրդի ավարտից հետո։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Կքննարկեն արևելյան գործընկերության առաջնահերթությունները, թիրախներն ու զարգացման ուղիները։