Կառավարությունը դատական գործերի ձգձգման դեմ օրինագիծ է ներկայացրել

Դատական նիստերից մեղադրյալների բացակայության պատճառը պետք է ավելի մանրակրկիտ կստուգվի։

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Նա հիշեցրեց, որ բավականին շատ դատական գործեր ՀՀ-ում ձգձգվում են, քանի որ մեղադրյալները դատական նիստերին չեն ներկայանում առողջական խնդիրների պատճառով: Նրանք ներկայացնում են նաև բժշկական տեղեկանքներ, բայց քննիչը կամ դատավորը չեն կարող գնահատել` հիվանդությունն իսկապես խանգարո՞ւմ է մեղադրյալին ներկա գտնվել դատարանում, թե՞ ոչ: Մկրտչյանն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը կսահմանի տեղեկանքի այնպիսի ձև, որը թույլ կտա այս հարցում հեշտությամբ կողմնորոշվել։

Ի թիվս այլ փոփոխությունների, Քրեական օրենսգրքում առաջարկվում է` եթե քաղաքացին մեղադրվում է ոչ ծանր հանցագործության մեջ և կրկնահանցագործություն չի կատարում, ապա կարող է փաստաբանի համաձայնությամբ պահանջել քրեական պատիժը փոխել տուգանքով: Դատախազի համաձայնությամբ միջնորդությունը հանձնվում է դատավորին: Փոխնախարարի խոսքով` դա կարագացնի ոչ ծանր հանցագործությունների դատավարությունը։

Մյուս փոփոխությունները վերաբերում են գրավի դիմաց ազատ արձակմանը։ Այդ նպատակով տեղեկանքն անհրաժեշտ է ներկայացնել երեք օրվա ընթացքում։