Հայկուհի Հարությունյանը չընտրվեց

Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կակոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։  ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը, քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել։ Այս մասին հայտրարարեց  ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Նախքան քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք չեն մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը։