Բրյանսկի դպրոցում կրակոցներից իր մարմնով երեխաներին պաշտպանած ուսուցչուհին հայ է

Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն է։ Այս մասին «Info24»-ի հետ զրույցում ասել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։

«Օֆելյան, երիտասարդ ուսուցչուհին… նրա վրա կրակել են»,- ասել է նա։

Ավելի վաղ դպրոցում մահացած աշակերտուհիներից մեկի ընկերուհին պատմել էր, որ կենսաբանության ուսուցչուհին դպրոցականներին կրծքով պաշտպանել կրակոցներից։ Ուսուցչուհին վիրավորվել է և այժմ հիվանդանոցում է։

Հիշեցնենք, որ կրակոցները տեղի են ունեցել Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում։ ՌԴ ՔԿ նախնական տվյալներով, 14-ամյա աղջիկը դպրոց է բերել որսորդական հրացան, որով կրակել է դասընկերների վրաերկու մարդ, այդ թվում կրակողը, մահացել են, հինգ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։