Կարեն Մելքումյան․ զոհվել է սեպտեմբերի 20-ին` հայրենի Ճարտարը պաշտպանելիս

Կարեն Ռուդիկի Մելքումյան (1987-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում:

2005-07 թթ. Արցախի ՊԲ ժամկետային, 2022-ից` պայմանագրային զինծառայող էր:

Գնդացրորդ Մելքումյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին` հայրենի Ճարտարը պաշտպանելիս` «Սյուն Գյունե» տեղամասում:

Ունի երկու երեխա:

Փա՜ռք հերոսին.

«Հայաքվե»ի ֆեյսբուքյան էջից