ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը. Կոնջորյան

Դեկտեմբերի 6-ից Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք չեն մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը։

Քվեարկությունը փակ է։

Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն է եղել 2019 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է նաև Նարինե Ավետիսյանը։