Արարատ Գրիգորյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Նշենք, որ Արարատ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 31-ին։

Արարատ Գրիգորյանը ծնվել է 1985թ. հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզ, ք. Սիսիանում։

Կրթություն

1992-2002 թթ. սովորել և ավարտել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։

2002-2009 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, բակալավրի աստիճան:

2009-2011թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, մասնագիտացումը` իրավագիտություն, մագիստրոսի աստիճան:

2011-2014թթ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրա, մասնագիտացումը` քաղաքացիական իրավունք, գործարարական իրավունք, աշխատանքային իրավունք, ընտանեկան իրավունք, միջազգային մասնավոր իրավունք: Որակավորումը՝ Իրավաբան:

Աշխատանքային գործունեություն

07.04.2010- 03.08.2011թթ. – Ա/Ձ Բագրատ Գրիգորյան, որպես իրավախորհրդատու:

10.08.2011- 30.12.2016թթ. – ՀՀ մշակույթի նախարարության <Պատմամշակութային
ժառանգության գիտահետազոտական կենտրոն> պետական ոչ առևտրային
կազմակերպություն, որպես իրավաբան-խորհրդատու։

14.07.2012թ – 31.10.2019 -ը – փաստաբանական գործունեություն։

14.02.2014-10.09.2014թթ. – ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որպես քաղաքացիական իրավունք առարկայի դասախոս:

01.02.2015-01.12.2015թթ. – Ա/Ձ Իշխան Անտոնյան, որպես իրավախորհրդատու,
փաստաբան (համատեղությամբ)։

08.01.2017-30.12.2018թթ. – ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի
գրասենյակի փաստաբան (հանրային պաշտպան)։

2019թ. hոկտեմբերի 31-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ:

Օտար լեզուների իմացություն

Ռուսերեն (լավ), ֆրանսերեն (լավ), անգլերեն (տարրական)

Այլ տվյալներ

Զինապարտությունը՝ 2003-2005 թթ․ ծառայել է ՀՀ-ում ռուսական սահմանապահ զորքերում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ: