Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է
Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարի: 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:
Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների ավելի քան 300 գյուղ ու բնակավայր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն, Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը՝ լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔց 13 ﬕլիարդ ռուբլի։
Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, օտարերկրյա պետությունները օգնության շտապեցին տուժած Հայաստանին։
Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 ﬕջազգային կազմակերպություններ։
35 տարի անց անօթևան դարձած մարդկանց և ընտանիքների մեծ մասն ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռևս կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատևել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։