Աշխատելու ենք քարտեզներով. միատեսակ ենք ընկալում սահմանազատման գործընթացը․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից՝ նշելով, որ այն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա․

«Աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են կամ քարտեզի տիպի սխեմաներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են»,- մանրամասնել է Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը միատեսակ է ընկալում սահմանազատման գործընթացը և աշխատանքի ձևը․

«Այս անգամ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքների ինստիտուցիոնալ ընթացքը»,- հայտնել է փոխվարչապետը։