Ա՛յ տնաքանդներ, դուք էս տարիների ընթացքում ամեն դետալը կազմաքանդել եք՝ առաջին հերթին պետական ապարատի ու պետության ղեկավարի խոսքի էթիկան

Էն, որ հինգուկես տարի հա ասում են «նախկինների ժամանակ» սենց, «նախկինում էս բանը սենց չէր», «բա լավ էր, որ…» և այլն, սրանք կիսատ են ասում, այսինքն ասում իրենց ձեռնտու սոուսով: Ձեր ու «նախկինի»տարբերությունների մասին միլիարդավոր օրինակներ կարամ բերեմ, ուղղակի զահլա չկա, բայց մի առանցքային դրվագ շեշտեմ՝ թերևս:

Արա, այ տնաքանդներ, դուք ոտից գլուխ պրիմիտիվություն եք, անգամ ձեր լեքսիկոնը, խոսույթը, լեզվամտածողությունը: Դուք էս տարիների ընթացքում ամեն դետալը կազմաքանդել եք՝ առաջին հերթին պետական ապարատի ու պետության ղեկավարի խոսքի էթիկան, որ էթիկետը:

Նախկիններն օրինակներ էին բերում Հոբսից ու Քիսինջերից,մեջբերում Ցիցերոն ու Լոկ, դու մխչյանցի Գեղեց ու դալարիկցի Ժուժու էս ցիտում:

Ասենք, եկեք մի պահ պատկերացնենք, Սերժ Սարգսյանը եթերից խոսեր «դեղին ժիգուլուց», ասեր՝ «բորդյուր», օրինակներ բերեր տարբեր պրիմիտիվ սքեթչներից (կարգինի Պետոյի ականջը կանչի), ու դա աներ կարևոր քննարկումների ժամանակ ու, ամենակարևորը, դեմքի լուրջ արտահայտությամբ:

 

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից