Հնդկաստանը Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը

Իրանը և Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում և հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նրա խոսքով՝ Ասիայի ուղղությամբ գլոբալ զարգացման շարժումը ստեղծում է ինքնատիպ նշանակալիություն տարածաշրջանային փոխկախյալության համար։

«Հասկանալով սա՝ Հնդկաստանի կառավարությունը տվել է Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մեկնարկը, որը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը։ Հայաստանը հետաքրքրություն է հայտնել այդ նախագծին մասնակցելու հարցում։

Մենք ողջունում ենք Չաբահար նավահանգիստն օգտագործելու և իր կախումը նվազեցնելու Հայաստանի ձգտումը՝ հաշվի առնելով դեպի ծով ելքի բացակայությունը։ Հնդկաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը։ Հայաստանի և Հնդկաստանի կապերը դարավոր պատմություն ունեն, իսկ Իրանը այն տեղն է եղել, որը նպաստել է այդ կապի զարգացմանը»,- ընդգծել է դեսպանը։