Խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն Խաչատուրովի նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են

Դատարանը գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառեց գրավ և վարչական հսկողություն։

Ես ինքս դժգոհ եմ այս որոշումից, որովհետև ճիշտ է` պահման պայմանների փոփոխություն եղավ, սակայն այս գործի տրամաբանության շրջանակներում սա անընկալելի ու անընդունելի է:

Խաչատուրովը 8-9 ամիս է` ինչ կալանավայրում է` օդից իջեցված քրեական գործով:

Այս ամիսների ընթացքում հաճախակի այցելել եմ, երկար խոսել ենք, վերլուծել իրավիճակն ամենատարբեր ռակուրսներից:

Ամենաքիչն ինչն իրեն հետաքրքրում էր` իր անձնական ազատությունն էր:

Չափազանց վատ ապրումների մեջ էր սեպտեմբերյան ողբերգության օրերին, որովհետև իր ընկերները կռվում էին, զոհվում, գերեվարվում, իսկ ինքը` ճաղերի հետևում էր:

Ինչևէ, սրանով խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են, իսկ թե առաջիկայում ինչ նոր անակնկալներ կլինեն` դեռ պարզ չէ. իշխանության անբարոյական վարքը հաշվի առնելով, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

 

Տիգրան Աբրահամյան