Ընթանում է հավաքի մասնակիցների դեմ կիրառված ժամկետանց հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում

ՆԳՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին երկու օրերին գերատեսչությունում ընթանում է հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների դեմ կիրառված ԺԱՄԿԵՏԱՆՑ հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սրբազան պայքար» թելեգրամյան էջը։

Թույլ տրված ապօրինության հետքերը «մաքրելու» միտումով ՆԳՆ հատուկ հանձնաժողովը «դուրս է գրել» կիրառված ժամկետանց հատուկ միջոցները։ Որոշ փոփոխություններ են կատարվել նաև ՆԳՆ տարբեր պաշտոնյաների՝ ավելի վաղ արձակված հրամաններում ու հանձնարարականներում։

Չնայած դրան, ըստ մեր աղբյուրների, ՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահվել ժամկետանց հատուկ միջոցներ։ Նշենք, որ դրանց կիրառումը քրեորեն պատժելի արարք է։