Իրանի պատվիրակությունը լքել է COP28 համաժողովը՝ «սիոնիստական ​​ռեժիմի» ներկայության պատճառով

Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաիյանի գլխավորած Իրանի պատվիրակությունը լքել է COP28 կլիմայի փոփոխության համաժողովը՝ ի նշան բողոքի միջազգային համաժողովում սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների ներկայության դեմ, հայտնում է IRNA-ն։

Ըստռ նախարարի, Իրանը կարծում է, որ սիոնիստական ​​ռեժիմի ոչ տեղին ներկայությունը միջոցառմանը, որն անցկացվում է համաշխարհային մակարդակով կլիմայի փոփոխության դեմ պայքարում միջազգային հանրության արդյունավետությունն ու առաջընթացը գնահատելու նպատակով, հակասում է համաժողովի նպատակներին և առաջնորդող սկզբունքներին։