Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար մեզ տանգո է պետք, իսկ Արևմուտքը բրեյքդանս է պարում․Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը՝ համեմատել է պարերի հետ։

Դիվանագետը բացատրել է, որ իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ են երկու կողմերի ջանքերը, ինչպես տանգոյում, բայց Ռուսաստանի Դաշնության հակառակորդները սոլո բրեյքդանս են պարում։ Փոխանցում է «Կոմոսոմոլսկայա պրավդան»

«Քաղաքական գործընթաց սկսելու համար անհրաժեշտ երկուսի ներկայությունը, ինչպես տանգոյում, բայց մյուս կողմի տղաները ոչ թե տանգո են պարում, այլ՝ բրեյքդանս, որը մենակ են պարում»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նախարարը պատասխանել է ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորության մասին հարցին։ Նա նշել է, որ Ռուսաստանը մինչև այժմ Կիևից և «իր տերերից» քաղաքական գործընթացին անցնելու պատրաստակամության մասին ազդանշաններ չի տեսնում։