Ադրբեջանցիները շարունակում են հաստատվել օկուպացված Լաչինում․ ևս 17 ընտանիք է տեղափոխվել

Մշտական բնակության համար 63 հոգուց բաղկացած 17 ընտանիք է տեղափոխվել օկուպացված Լաչին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան որոշմանը։

Նշվում է, որ այս պահի դրությամբ, Լաչինում ընդհանուր առմամբ բնակություն է հաստատել 363 ընտանիք կամ 1389 մարդ։