Սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան

«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանը հանդիպել է նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մշակութային գործիչների հետ։
Հարցին, թե երկու շաբաթ է՝ ԱԱԾ-ն ուսումնասիրում է իրեն գործակալ անվանելու գործը, վարույթ չեն հարուցել, Սրբազանն ասաց. «Պետք է իրենց դատի տալ, որ անգործությամբ են զբաղված և այն մարդկանց, որոնք մեզ մեղադրել են, երբեք պատասխանատվության չկանչեցին։ Պաշտոնապես ասում եմ, գիտեմ՝ ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, եթե չեք պարզել, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել, այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկել զրպարտության համար»։