«Ինքնիշխանականության» հակառակ կողմը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Լարսի անցակետում առաջացած խնդիրներին նվիրված «ինքնիշխանական» գրառումը բացահայտում է այս իշխանության մտածողության խեղճությունը:

Ապրանքների իրացման գործում շեշտը դնել ազգային էմոցիոնալ շերտի վրա՝ «չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք» շեշտադրմամբ, մեղմ ասած՝ պետական մտածողության բացակայության հետևանք է:

Նախ, կառավարության խնդիրն է՝ օպերատիվ լուծում տալ Լարսում առաջացած խնդիրներին, հետո՝ «ազգային» նման տեքստ գրելու փոխարեն՝ լավ կլիներ, որպեսզի Հայաստանի կառավարությունը հետևողականորեն նպաստեր հայաստանյան արտադրանքի որակի ու չափանիշների մասին, որպեսզի դրանց արտահանումը չսահմանափակվեր բացառապես ռուսական շուկայով:

Ի դեպ, Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից միայն մեծացել։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց