Կենդանի հերոս հայը

Արցախցի Մխիթարն է, ծնունդով ԱՀ Մարտունիից..․

Մխոն շատ վաղ տարիքից է կռվել հայրենիքի, իր տան և արժանապատվության համար։

Պատանի էր, երբ առաջին անգամ մտավ խրամատ, սկզբում հոր համար գնդացիրի փամփուշտներն էր լիցքավորում, հետո արդեն ծառայության անցավ։1996-ին Տոնաշենում վիրավորվեց, բայց չկոտրվեց։ 2016-ի քառօրյայի առաջին կամավորներից էր, 2020-ին սկզբում Ջրական, ապա Մարտունի, 2023-ին աշխարհազորի կազմում Շուշիի դիմաց է դիրքը պահել, ասում է առաջին 15 րոպեում թշնամու ականանետի կետը շարքից հանեցինք, աչքերս լցվեց, մտածում էի էս է Շուշի ենք բարձրանալու…

Բայց հետո…

Մխոն հզոր է։

Այժմ Գյումրիում է, չի կոտրվել, աշխատանք է ճարել, ինձ էլ հույս է տալիս, որ գնալու ենք, այո’ մենք գնալու ենք…

Հա, արցախցիներից «անհույս ջուր ուզողներ», եթե Մխոյենց դուռը խփեիք ձեզ ջուր էլ կտար, հաց էլ…

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից