Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ դաշնակից

«Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը․ Մինսկի նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է»․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով՝ այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է․ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, և դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

«ՀԱՊԿ քարտուղարությունը որքանով տեղյակ է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել։ Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել դրա վրա։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի, որպես կազմակերպության լիիրավ անդամի, որոշումը», – հավելել է Տասմագամբետովը։