Ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման 9 անդամի, որոնք փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պողոտայում

Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 9 անդամների, որոնք իրազեկող ակցիայի ընթացքում փորձեցին վրան տեղադրել Մաշտոցի պողոտայի անցման վրա։

Մինչ այդ ոստիկանությունը կանգնեցրել էր երթը անցումի մոտ՝ պահանջելով հայտնել, թե որ ուղղությամբ է շարժվելու երթը։

Ակցիայի մյուս մասնակիցները երթով վերադառնում են Մաշտոցի պուրակ, որտեղից սկսել էին այսօրվա հավաքը։