Կիևը դրոնների աննախադեպ հարձակման է ենթարկվել․ մոտ 200 շենք է հոսանքազրկվել

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին Կիևի դեմ ՌԴ կենտրոնացված և հուժկու հարվածից հետո առանց էլեկտրականության են մնացել 77 բնակելի տներ և 120 հաստատություններ։

Այս մասին «Թելեգրամում» տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Նշվել է, որ ՌԴ հարվածից Ուկրաինայի մայրաքաղաքում հոսանքազրկվել է օդային հաղորդագիծը։

Երկրի էներգետիկայի նախարարության տեղեկացմամբ, գնդակոծությունից Կիևի մարզում անջատվել են 330 կՎ օդային հաղորդագծերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 25-ի գիշերը Ռուսաստանը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Ուկրաինա: Հայտնել էր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։

«Հարձակման հիմնական ուղղությունը Կիևն էր»,-գրել է Օլեչուկը։

Կիևի քաղաքային վարչությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնական հատվածում հարվածներից հետո առանց էլեկտրականության է մնացել 197 շենք։